Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Գրաբար Աստվածաշնչի համաբարբառը

Գրաբար Աստվածաշնչի համաբարբառը
30.10.2012 | 14:00

Հայաստանի աստվածաշնչային ընկերությունը հրատարակել է գրաբար Աստվածաշունչ մատյանի նոր համաբարբառը, որը բաղկացած է 1908 մեծադիր էջերից: Համաբարբառը կազմվել է գրաբար Աստվածաշնչի ՀԱԸ 1997-ի հրատարակության հիման վրա:

Իբրև համեմատության եզր` օգտագործվել է Թադեոս վարդապետ Աստվածատուրյանի համաբարբառը, որը տպագրվել է 1895-ին Երուսաղեմում: Այն երկար ժամանակ լավագույնս ծառայել է հայագիտությանը:
Նոր հրատարակված համաբարբառի պատասխանատու խմբագիր ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ այս հրատարակությունն ավելի ամբողջական է, և դա բնական է, քանի որ կազմելիս օգտագործվել են ժամանակակից տեխնոլոգիական միջոցները: Նյութի ընդգրկումը զգալիորեն ավելացել է, ընդարձակվել է համանուն բառերի շրջանակը, արդիականացվել է մատուցման եղանակը: Համաբարբառում այբբենական կարգով տրված յուրաքանչյուր բառի կողքին նշվում է Սուրբ գրքում նրա գործածությունների քանակը, ներկայացվում են համապատասխան բոլոր վկայությունները Հին և Նոր Կտակարաններից:
«Գիրքը մեծապես օգտակար կլինի հայագիտական և աստվածաշնչագիտական աշխատություններ գրելու ժամանակ, նաև կնպաստի Աստվածաշնչի սերտողության կազմակերպմանը»,- ասաց Դավիթ Գյուրջինյանը: Լեզվաբանը հավելեց նաև, որ տեղանունները, անձնանունները, տարածքային պատկանելություն ցույց տվող, ինչպես նաև ազգերի, ժողովուրդների, ցեղերի, տոհմերի ներկայացուցիչ նշանակող բառերը կամփոփվեն առանձին հատորի մեջ:
Համաբարբառը լույս է տեսել 500 օրինակով, տպագրությանն աջակցել է Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 10224

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ